տուն Քաղաքական Միջազգային Հայ-թուրքական հարաբերությունները կվերականգնվեն միայն ադրբեջանական «տարածքները» վերադարձնելուց հետո․ Թուրքիայի իշխող կուսակցություն

Հայ-թուրքական հարաբերությունները կվերականգնվեն միայն ադրբեջանական «տարածքները» վերադարձնելուց հետո․ Թուրքիայի իշխող կուսակցություն

97
0

mehmet-ali-sahinden-putine-sert-cikis_779094_720_400

Հայ-թուրքական հարաբերությունները կվերականգնվեն միայն «ադրբեջանական տարածքներն ազատելուց հետո»։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհմետ Ալի Շահինը։ Այս մասին հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը։

Նրա խոսքերով՝ Թուրքիան այս մասին բազմիցս է հայտարարել։

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի վարչապետը Ռեջեփ Թայիպ Էրդողանը իր «ցավակցությունն է հղել 1915 թվականի դեպքերի զոհերի ժառանգներին»։ Իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար  Ահմետ Դավութօղլուն Էրդողանի հայտարարությունը որակել է որպես կոչ, որն անարձագանք չի մնա։