Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հոկտեմբերի 15-ին ֆիննական Տուրկույում տեղի ունեցած հանդիպման ժամանակ (0։3) գրանցվել է տհաճ միջադեպ, որի հետևանքով ՖԱՖ շարժման անդամ Երվանդ Իսմայիլյանը բերման է ենթարկվել Տուրկու քաղաքի ոստիկանություն, որտեղ և պահվում է մինչ այժմ (հնարավոր է նաև այլ մեկուսարանում)։ Այս մասին տեղեկացնում է urishfootball.am-ը:
Հանդիպման ընթացքում ֆինն երկրպագուների կողմից սադրանքի հետևանքով տեղի են տվել մեր երկրպագուների նյարդերը, և չեզոք գոտի է նետվել ճայթռուկ, որը պատահմամբ դիպել է մի քանի հոգու։ Արդյունքում՝ Երվանդը, որն ըստ տեղեկությունների՝ նետել էր ճայտրուկը, բերման է ենթարկվել Տուրկուի ոստիկանություն։ Ֆիննական ոստիկանությունում խաղից հետո ժամանած հայ երկրպագուներին հավաստիացրել են, որ ամեն ինչ կպարզվի և հաջորդ օրը Երվանդը կուղևորվի հայրենիք, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։ Դեպքից անցել է երեք շաբաթից ավելի, իսկ Երվանդը դեռևս գտնվում է ֆիննական բանտում։
Հայտնի է նաև, որ անգամ Երվանդին տրամադրված փաստաբանը չի խոսում անգլերեն, ինչը առանձնակիորեն դժվարեցնում է մեր հայրենակցի հաղորդակցությունը տեղի իրավապահ մարմինների հետ։