Araratnews.am-ը կապ հաստատեց դիզայներ Լիանա Սարգսյանի հետ, որը մասնակցել է Իտալիայում տեղի ունեցող նորաձևության շաբաթին: Մեզ հետ զրույցում դիզայները նշեց, որ իր հավաքածուները երեք անգամ պաշտոնապես ներկայացվել են Միլանի Նորաձևության շաբաթվա շրջանակներում, երկու անգամ՝ Prêt-à-Porter հավաքածուով, իսկ մեկ անգամ՝ Haute Couture-ով:
Ցուցադրությունը ներկայացվել է նաև Fashion Week Online կայքում:
«Մեր բոլոր ցուցադրություններին ներկա է գտնվել Մարիո Բոզելլին՝ Իտալական նորաձևության պալատի նախագահը, որը նաև գլխավորում է Արաբական Նորաձևության շաբաթը (Arab Fashion Week) և Շանհայի Նորաձևության շաբաթը (Shanghai Fashion Week) և հիմնադրել է Միլանի Նորաձևության Շաբաթը (Milan Fashion Week)»,- նշեց նա:
Լիանան նշեց, որ այս հավաքածուն ստեղծվել է Merrige ներքնազգեստի բրենդի և eLSi Couture-ի համատեղ աշխատանքի շրջանակներում: Ցուցադրությունն անցել է Միլանի հայտնի Վիսկոնտի Պալատում (Palazzo Visconti):
Ցուցադրությանը ներկա են գտնվել հայտնի բլոգերներ, գնորդներ և մեդիայի ներկայացուցիչներ: Ներկա գտնվողները հայկական նորաձևությունով իրենց հիացմունքն ու զարմանքն են արտահայտել: