տուն Սպորտ Հայ գեղասահորդուհին կմասնակցի գեղասահքի մրցումներին

Հայ գեղասահորդուհին կմասնակցի գեղասահքի մրցումներին

294
0

Կանադահայ գեղասահորդուհի Թինա Գարաբեդյանը կրկին մրցումների կմասնակցի Սիմոն Սենեկալի հետ, որի հետ հայ գեղասահորդուհին երկար տարիներ համագործակցել է:  Սակայն վերջիններս 2018-ի մայիսին անհայտ պատճառներով դադարեցրել էին իրենց համագոծակցությունը:

Ինչպես հաղորդում  է «Հայկական ժամանակ»-ը, անցած մրցաշրջանը Թինան բաց է թողել՝ զույգ չունենալու պատճառով, ինչի արդյունքում այս տարվա սկզբին դեռ փնտրտուքների մեջ է եղել:

Ինչպես Թինան է խոստովանել, Սենեկալից ավելի լավ մարզընկեր ունեցել է, սակայն որոշել է կրկին աշխատել Սենեկալի հետ:

«Ես կրկին մարզվում եմ իմ նախկին գործընկերոջ՝ Սիմոնի հետ, եւ մեր առաջին մրցաշարը լինելու է նոյեմբերի կեսերին Լեհաստանում՝ Վարշավայում»,- ասել է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here