տուն Սպորտ Հայ գեղասահորդները Եվրոպայի առաջնությունում

Հայ գեղասահորդները Եվրոպայի առաջնությունում

223
0

Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում:

Ավստրիայի Գրաց քաղաքում մեկնարկող առաջնությունում մենասահքում իրենց ուժերը կփորձեն Անաստասիա Գալուստյանը և Սլավիկ Հայրապետյանը: Պարային զույգերի պայքարին կմասնակցի Թինա Կարապետյան -Սիմոն-Սենեկալ զույգը:

Տղամարդկանց մենասահքի կարճ ծրագիրը կկայանա հունվարի 22-ին: Հունվարի 23-ին պայքարի մեջ կմտնեն պարային զույգերը, նույն օրը կկայանա տղամարդկանց ազատ ծրագիրը: Հունվարի 24-ին կանանց մենասահքի կարճ ծրագիրն է, իսկ 25-ին` ազատ ծրագիրը: