Խանտի Մանսիյսկի Բելոյարսկ քաղաքում ընթացող «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ՝ 69 կգ քաշային Անի Հովսեփյանն ապահովել է բրոնզե մեդալ։
ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ կիսաեզրափակիչ դուրս գալու համար Հովսեփյանը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Շահլա Ալահվերդիեւային: Կիսաեզրափակչում Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների արծաթե մեդալակիրը կմրցի ռուսաստանցի Դարիմա Սանդակովայի հետ: