տուն Սպորտ Հայ բռնցքամարտիկը Գերմանիայում նվաճել է իր առաջին չեմպիոնական տիտղոսը

Հայ բռնցքամարտիկը Գերմանիայում նվաճել է իր առաջին չեմպիոնական տիտղոսը

185
0

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող 33-ամյա հայ բռնցքամարտիկ Արմենակ Հովհաննիսյանը շահել է իր առաջին տիտղոսը պրոֆեսիոնալ ռինգում։

Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, ուկրաինացի Վիկտոր Պոլյակովի հետ 10 մրցափուլից բաղկացած մենամարտից հետո մրցավարների որոշմամբ հաղթող է ճանաչվել հայ մարզիկը և շահել է WBC Asia վարկածով կիսածանր քաշային կարգի չեմպիոնական գոտին։   

Արմենակ Հովհաննիսյանը սկսել է բռնցքամարտով զբաղվել 12 տարեկանում, դարձել է Հայաստանի բազմակի չեմպիոն, ելույթ է ունեցել երկրի երիտասարդական և մանկապատանեկան հավաքականների կազմում։ Այնուհետև նա տեղափոխվել է Գերմանիա, որտեղ սկսել է հանդես գալ պրոֆեսիոնալ բռնցքամարտում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here