տուն Բանակ Հայ-ադրբեջանական սահմանին մինչ այս պահը հարաբերական անդորր է. ՊՆ խոսնակ

Հայ-ադրբեջանական սահմանին մինչ այս պահը հարաբերական անդորր է. ՊՆ խոսնակ

421
0

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին եղել է հարաբերական անդորր:

«Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։
Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 70 կրակոց։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն առաջնագծի ողջ երկայնքով աչալրջորեն վերահսկում են հակառակորդին»,-գրել է Ստեփանյանը:

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։…

Posted by Shushan Stepanyan on 2020 թ. հուլիսի 18, շաբաթ