տուն Լուրեր Հայ-ադրբեջանական շփման գծի դիտարկումն անցել է առանց միջադեպերի

Հայ-ադրբեջանական շփման գծի դիտարկումն անցել է առանց միջադեպերի

109
0

758022

Այսօր Ադրբեջանական Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մերձակայքում տեղի է ունեցել հայ-ադրբեջանական շփման գծի մոնիտորինգ, որն անցկացրել են ԵԱՀԿ նախագահի մշտական ներկայացուցիչները։ Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը՝ մոնիտորինգն անցել է առանց միջադեպերի։

Հայկական կողմից մոնիտորինգին մասնակվել են ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցչի օգնականներ Խրիստո Խրիստովն ու Իրժե Աբերլեն, իսկ ադրբեջանական կողմից՝ ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն ու նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Փիթեր Սվեդբերգը։