տուն Հասարակություն «Հայփոստի»՝ մասնավորեցման ցանկից հանելը չի առնչվում Էդուարդո Էռնեկյանին

«Հայփոստի»՝ մասնավորեցման ցանկից հանելը չի առնչվում Էդուարդո Էռնեկյանին

271
0

«Հայփոստը» մասնավորեցման ցանկից հանելը կամ չհանելը որեւէ կերպ չի առնչվում կոնկրետ Էդուարդո Էռնեկյանին կամ ներկայիս կառավարիչներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

Հարցին՝ ինչո՞ւ որոշվեց «Հայփոստը» պետությանը թողնել, արդյոք Էդուարդո Էռնեկյանի կառավարման օրոք «Հայփոստում» խնդիրներ կայի՞ն, Բաբայանը պատասխանեց. «Բանն այն է, որ նպատակահարմար է գտնվել պահպանել փաթեթը պետության ձեռքում եւ իրականացնել հետագայում նոր մրցույթ, որին, ենթադրաբար, կմասնակցեն ներկայիս կառավարիչները եւ ցանկության դեպքում միգուցե այլ օպերատորներ, բայց նոր նախապայմաններով կառավարչին կհանձնվի: Դրա համար հարկավոր է հանել մասնավորեցման ցանկից, մշակել այն ծրագիրը, որով զբաղվում է համապատասխան լիազոր մարմինը փոխվարչապետի գրասենյակի հետ համատեղ»։

Բաբայանն ասաց, որ իր նշած գործընթացը նախապատրաստելու համար ներկայիս կառավարչի հետ պայմանագիրն արդեն ավարտվել եւ երկարացվել է եւս 1 տարով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here