տուն Լուրեր Բլոգ Հայրենի՞ք, թե՞ վարձած տարածք

Հայրենի՞ք, թե՞ վարձած տարածք

220
0

Մեր հիմնահարցն /պրոբլեմ/ այն չէ ամենևին, որ չեն հարգվում մարդու իրավունքները, որ չենք սիրում միմյանց ու անգամ հոշոտում ենք իրար հանուն բարեկեցության: Դրանք հետևանքներ են: Մեր հիմնահարցն այն է, որ դարերի դաժան հոլովույթում ընդհանուր առմամբ կորցրել ենք Հայրենիքի զգացողությունը: Մենք այն տարածքը, ուր ապրում ենք այսօր, ընկալում ենք այնպես, ինչպես առանձին մարդը իր վարձակալած բնակարանին է վերաբերվում: Ու դրա համար էլ հոշոտում ենք վարձու այդ տարածքի երեսն ու ընդերքը, բզկտում այնտեղ ապրող, մեր ընկալումներով՝ մյուս վարձակալներին:
Մեր խնդիրը պիտի լինի վերականգնել Հայրենիքի ընկալումը. այդ դեպքում մենք կպաշտենք մեր հողը, կհարգենք այնտեղ ապրող մյուս մարդկանց՝ որպես մեր Հայրենիքի զավակների:
Ինձ չի թվում, թե եվրոպաներից բերվող իզմերը կլուծեն այս հիմնահարցը:
Այս հիմնահարցի լուծման հնարն այլ է…

 

Քաղաքագետ Պեպանյան Արծրունի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here