![]()
Մեր հիմնահարցն այն է, որ դարերի դաժան հոլովույթում ընդհանուր առմամբ կորցրել ենք Հայրենիքի զգացողությունը: Մենք այն տարածքը, ուր ապրում ենք այսօր, ընկալում ենք այնպես, ինչպես առանձին մարդը իր վարձակալած բնակարանին է վերաբերվում: Ու դրա համար էլ հոշոտում ենք վարձու այդ տարածքի երեսն ու ընդերքը, բզկտում այնտեղ ապրող, մեր ընկալումներով՝ մյուս վարձակալներին:
Մեր խնդիրը պիտի լինի վերականգնել Հայրենիքի ընկալումը. այդ դեպքում մենք կպաշտենք մեր հողը, կհարգենք այնտեղ ապրող մյուս մարդկանց՝ որպես մեր Հայրենիքի զավակների:
Ինձ չի թվում, թե եվրոպաներից բերվող -իզմերը կլուծեն այս հիմնահարցը:
Այս հիմնահարցի լուծման հնարն այլ է…
Արծրուն Պեպանյան |