«Օնլայն կացության կարգավիճակ տալու մեխանիզմ ունե՞նք»,- հարցրեց վարչապետն այսօր կառավարության նիստում:
«Ոչ»,- պատասխանեցին անդամները:
Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ ասաց, որ կացության կարգավիճակին առնչվող օրինագիծը ողջունելի է: «Հայրենադարձությունը միանգամից չի սկսվում: Մարդիկ գալիս են, ուզում են հասկանալ՝ իրոք Հայաստանն իրենց տեղն է, կարո՞ղ են հարմարվել»:
Ժամկետային սահմանափակումները ճկուն են դարձել՝ Սինանյանի խոսքով: Հիմա հնարավորություն կա, որ 18 ամսում ստանա կամ չստանա կարգավիճակ: «Անձնագիր ստանալու հարցի համար էլ աշխատում ենք, համագործակցում ենք փոխվարչապետի հետ: Հայ լինելը որոշելը մի քիչ հնաոճ է, եկեղեցին է դեռ որոշում»,- ասաց պարոն Սինանյանը:
Ըստ օրինագծի՝ առաջարկվում է կրճատել Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների համար արտոնությունների կիրառության առումով մշտապես բնակության ժամանող ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից անընդմեջ մշտապես բնակված լինելու ժամկետը՝ հինգ տարվա փոխարեն սահմանելով երեք տարի:
ՊԵԿ նախագահը, որը ներկայացնում էր առաջարկը, ասաց՝ ՀՀ քաղաքացի լինելը պարտադիր չէ: Երբ գալիս է Հայաստան, գնում է անձնագրային վարչություն, որտեղ էլ կորոշեն նրա կացության կարգավիճակ տալ կամ չտալը: Եթե կացության կարգավիճակ չստանա, ապա արտոնությունից չի օգտվի: