Microsoft ընկերությունը 2015 թվականի ապրիլին կթողարկի իր նոր` Windows 9 օպերացիոն համակարգը: Այս մասին հայտնել է բլոգեր Փոլ Թարոթը` հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Նոր օպերացիոն համակարգի մասին Microsoft-ը կհայտարարի 2014 թվականի ապրիլին Build անունը կրող համաժողովի ժամանակ: Այս տարվա ընթացքում Microsoft-ը կշարունակի թողարկել Windows 8-ի թարմացումները: