ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:
«Մայիսի 13-ին է թեստը եղել, թեստի արդյունքները բացասական են: Նախարարի ինքնազգացողությունը լավ է, ուղղակի ինքնամեկուսացված են և՛ նախարարը, և՛ նախարարության այլ աշխատակիցներ, քանի որ շփում են ունեցել վարակակիրների հետ»,- ասել է Մուրադյանը: