«Միսս Տիեզերք 2019» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող 26-ամյա Զոզիբինի Տունցին։
Զոզիբինի Տունցին Հարավ-Աֆրիկյան Հանրապետության երրորդ ներկայացուցիչն էր որ նվաճում է «Միսս Տիեզերք» տիտղոսը։
Պարգեւաբաշխման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին Ատլանտա քաղաքում՝ ԱՄՆ Ջորջիա նահանգում։
Նշենք, որ հաղթանակի դափնեպսակի համար պայքարել է 90 գեղեցկուհի ամբողջ աշխարհից։ Երկրորդ տեղում Պուերտո Ռիկոն ներկայացնող քսանչորսամյա Մեդիսոն Անդերսոնն էր, իսկ երրորդում Մեքսիկան ներկայացնող Սոֆյա Արագոնը։
The new #MissUniverse2019 is… SOUTH AFRICA!!!! ?? pic.twitter.com/gRW8vcuT3A
— Miss Universe (@MissUniverse) 9 декабря 2019 г.