տուն Լուրեր Հայտնի է Միկոյանի արձանի տեղադրման վայրը

Հայտնի է Միկոյանի արձանի տեղադրման վայրը

98
0

mikoyan2-472x265

Ինչպես արդեն հայտնի է, Երևանում մոտ ապագայում կտեղադրվի Անաստաս Միկոյանի արձանը: Araratnews.am-ին քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Անաստաս Միկոյանի  արձանի տեղադրման օրը դեռ հայտնի չէ:

Ինչպես հայնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արդեն 2013թ.-ին հարազատներ, մասնավորապես Միկոյանի թոռը՝ Վլադիմիր Միկոյանն, առաջարկեցին արձանը տեղադրել Երեւանի Կենտրոն համայնքում Իսահակյան-Մոսկովյան փողոցների միջանկյալ այգում: Երեւանի գլխավոր ճարտարապետը տվել է իր համաձայնությունը, և նախագիծն ուղարկվել է ավագանի, որտեղ էլ ընդունվել է: