տուն Աշխարհ Հայտնի է կորոնավիրուսի փոխանցման նոր և շատ վտանգավոր ճանապարհ

Հայտնի է կորոնավիրուսի փոխանցման նոր և շատ վտանգավոր ճանապարհ

283
0

Շտապ․ հայտնի է կորոնավիրուսի փոխանցման նոր և շատ վտանգավոր ճանապարհ․ մինչև երբ վիրուսը կշարունակի տարածվել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է, որ հայտնաբերվել է կորոնավիրուսի փոխանցման նոր վտանգավոր եղանակ․ այն կարող է փոխանցվել թղթադրամների միջոցով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում հնարավորինս քիչ օգտագործել կանխիկ գումար,իսկ թղթադրամներին դիպչելուց հետո ձեռքերն ախտահանել կամ օճառով լվացվել։ Անհրաժեշտ է հնարավորության դեպքում քարտերից օգտվել, քանի որ, պարզվում է, թղթադրամի վրա կորոնավիրուսը կարող է պահպանվել մինչեւ մի քանի օր։

Չինաստանում արդեն սկսել են ախտահանել թղթադրամները հատուկ նյութերով, նոր շրջանառության մեջ դնել։ Հայտնի է նաեւ, որ կորոնավիրուսի հարուցիչը առարկաների վրա մինչեւ 9 օր կարող է մնալ։ Կորոնավիրուսը կշարունակի տարածվել ամբողջ աշխարհում մինչև առնվազն հունիս ամիսը։ Այս մասին հայտնել է ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեի հատուկ փորձագիտական հանձնաժողովի ղեկավար Չժուն Նանշյանը:

Ինչպես հաղորդում է ռուսական ria.ru լրատվական գործակալությունը, եթե այժմ ամբողջ աշխարհը պայքարում է Չինաստանից տարածված կորոնավիրուսի դեմ, ապա ապագայում իրավիճակը կարող է փոխվել, և Չինաստանի իշխանություններն արդեն պայքարելու են երկրի տարածք հիվանդության ներթափանցման դեմ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ աշխարհի ավելի քան 100 երկիր հայտնել են կորոնավիրուսի հաստատված դեպքերի մասին: Մարտի 9-ի դրությամբ՝ հիվանդության դեպքերը գրանցվել են 104 երկրում։ Ամբողջ աշխարհում վարակակիրների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 109 հազար մարդ, որից ավելի քան 3,8 հազար մարդ արդեն մահացել է: