Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ԱԺ-ում ասաց, որ Կետրոնական բանկի նախագահի ընտրության քվեարկությունն Ազգային ժողովում կանցկացվի ապրիլի 17-ին` կուտակումներից խուսափելու համար։
Հովակիմյանը նշեց. «Քվեարկությունը կանցկացնենք վաղը: Քվեարկությունը կտևի երկու ժամ, որովհետև եթե այսօր անցկացնենք, կուտակումներ կլինեն, իսկ դա այնքան էլ ցանկալի չէ»:
Հաշվիչ հանձնախմբի նախագահը պատգամավորներին խնդրեց քվեարկությանը գնալ հերթով և սեփական գրիչներով` կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։
Հիշեցնենք, որ ԿԲ նախագահի թեկնածուն Մարտին Գալստյանն է: Վերջինիս թեկնածությունը առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը:
Քվեարկությունը կանցկացվի փակ և գաղտնի՝ վաղը` Ազգային ժողովում:
Հայկ Մագոյան