տուն Լուրեր Հայտնի է Երևան քաղաքի նոր դատախազի անունը

Հայտնի է Երևան քաղաքի նոր դատախազի անունը

254
0

AraratNews.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ է նշանակվել Գագիկ Խաչիկյանը, ով մինչ այդ  զբաղեցնում էր մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնը:

Իսկ նշված վարչության պետ նշանակվել է Արտակ Հարությունյանը` ազատվելով ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից: AraratNews.am-ի աղբյուրների հավաստմամբ` Երեւան քաղաքի դատախազի  պաշտոնում նշանակվել է Շենգավիթի վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը, իսկ Երեւան քաղաքի նախկին դատախազ Հրաչյա Բադալյանը ՀՀ նախագահի` հոկտեմբերի 10-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Էմմա Պալյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here