Հռոմի իշխանությունները որոշել են հունիսից զբոսաշրջիկներին և քաղաքի բնակիչներին կրկին թույլատրել այցելել երկրի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Կոլիզեում։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։
Ըստ աղբյուրի՝ առաջիկայում Կոլիզեում այցելելու համար անհրաժեշտ կլինի նախնական գրանցում իրականացնել։ Համալիրի մուտքի մոտ աշխատակիցները զբոսաշրջիկների ջերմությունը կչափեն ու դիմակներ կբաժանեն նրանց։
Նշվում է, որ հունիսի սկզբին Կոլիզեումից բացի նաև թույլատրելի կլինեն այցելությունները Հռոմի ֆորում և Պալատին բլուր։