տուն Քաղաքական Միջազգային Հայտնի է դարձել 2013-ին ամենաշատ գումար վաստակած գործարարի անունը

Հայտնի է դարձել 2013-ին ամենաշատ գումար վաստակած գործարարի անունը

279
0

Money-Pile

2013 թվականի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը գլխավորել է ամենաշատ եկամուտը ստացած մարդկանց ցուցակը։ Շվեյցարական UBS բանկը և Wealth-X վերլուծական կենտրոնը ներկայացրել են լավագույնների ցուցակը։

Berkshire Hathaway հոլդինգի սեփականատեր 83-ամյա Բաֆեթն այս տարի վաստակել է 12.7 մլրդ դոլար։ Հունվար ամսին նրա կարողությունը գնահատվում էր 46.4 մլրդ դոլար։ Այս տարվա դեկտեմբերին այն հասել է 59.1 մլրդ-ի։ Ստացվում է, որ Բաֆեթն օրական վաստակել է 37 մլն դոլար։

Միլիարդատերի լավագույն տասնյակը գլխավորելով՝ Բիլ Գեյթսն այս տարի վաստակել է 11.5 մլրդ դոլար։ Նրա կարողությունը կազմում է 72.6 մլր դոլար։

Եռյակը եզրափակում է ԱՄՆ զվարճալի խաղերի մագնատ Շելդոն Ադելսոնը՝ 11.4 մլրդ։

Մարկ Ցուկերբերգը վաստակել է 10.5 մլրդ, Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը՝ 9.3 մլրդ։

Նույն աղբյուրի համաձայն՝ աշխարհում այսօր կա 2170 միլիարդատեր, որոնց ընդհանուր կարողությունը կազմում է 6.5 տրլն դոլար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here