Մոսկվայի կենտրոնում գտնվող «Ալֆա բանկ»-ի մասնաճյուղում պատանդներ է փորձել պահել ՌԴ այլ տարածաշրջանից Մոսկվա տեղափոխված անձը՝ ասել է Մոսկվայի ՆԳՆ շտաբի մամուլի ծառայության ղեկավար Վլադիմիր Վասենինը:
Նա հավելել է, որ ձերբակալվածն այժմ դեպքի վայրում է, շուտով նրան կտեղափոխեն ոստիկանության բաժանմունք:
Բանկը գրավելու դրդապատճառները ոստիկանությունը դեռ չի պարզել՝ ասել է Վասենինը: Այժմ ճշտվում է, թե արդյոք նա իրականում պայթուցիկ նյութեր է ունեցել:
Իրավապահ մարմիններում RIA Novosti-ի աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակվողը եղել է Տյումենի շրջանի բնակիչ: