տուն Քաղաքական Միջազգային Հայտնի է դարձել կորեական լաստանավի կործանման հնարավոր պատճառը

Հայտնի է դարձել կորեական լաստանավի կործանման հնարավոր պատճառը

128
0

140416102708-04-sk-ship-0416-horizontal-gallery

Այսօր հարավկորեական մամուլը նշել է այն հնարավոր պատճառը, ինչից կործանվել է «Սևոլ» լաստանավը, որի հետևանքով կան հարյուրավոր զոհեր և անհետ կորածներ։ Ըստ այդ աղբյուրների՝ վթարի պահին լաստանավը ղեկավարել է ոչ թե հրամանատարը, այլ նրա երրորդ օգնականը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ներկայում քննիչները գնահատում են անձնակազմի գործողությունները վթարի ժամանակ։ Մասնավորապես, վթարի ժամանակ կայացվել է տարօրինակ որոշում և ուղևորներին չի թույլատրվել լքել իրենց սենյակները։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ հրամանատարն ինքն է առաջինը լքել խորտակվող լաստանավը։

Այս պահի դրությամբ հայտնի է մոտ 30 զոհի մասին։ Անհայտ կորածների թիվը կազմում է 270 մարդ։