Բրիտանական ոստիկանության տվյալներով` իռլանդացի ազգայնականները մոտ 150 տարի առաջ նախապատրաստել են Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիայի առևանգումը: Այս մասին հատնի է դարձել The Times-ին, որը հրապարակել է գաղտնազերծված մի շարք փաստաթղթեր:
1867 թվականին Մանչեսթերի ոստիկանությունը տեղեկացել է նախապատրաստվող հանցագործության մասին: Գաղտնի գործակալները հայտնել են, որ ահաբեկչական խմբավորման անդամները պատրաստվում են հարձակվել թագուհու վրա և առևանգել նրան, երբ նա ժամանի հանգստի՝ շոտլանդական Բալմորի իր ամրոցը: Ահաբեկիչները պատրաստվում էին թագուհուն փոխանակել ձերբակալված իրենց ընկերների հետ:
Այս մասին ամիջապես տեղեկացվել են Սքոթլանդ Յարդն ու կառավարությունը: Ամրոցի պաշտպանությունը շեշտակի ուժեղացվել է, սակայն հարձակումն այդպես էլ չի իրականացվել: