տուն Լուրեր Հայտնի է դարձել ավտոմեքենաների ամենատարածված գույնը

Հայտնի է դարձել ավտոմեքենաների ամենատարածված գույնը

204
0

1382605227

 

2013-ին ավտոմեքենաների ամենատարածված գույնը սպիտակն է: Այս գույնով  ներկված ավտոմեքենաների վաճառքը կազմում է համաշխարհային վաճառքի մեկ քառորդը: Ամենատարածված գույնի վերաբերյալ հարցում է անցկացրել PPG Industries ամերիկյան ընկերությունը:

Սպիտակ գույնը երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է որպես համաշխարհային ավտոշուկայում ամենատարածված գույնը: 2011-ին այն իր տարածմամբ շրջանցեց արծաթագույնին, որը 11 տարի շարունակ ճանաչվում էր որպես ամենամեծ պահանջարկ ունեցող գույն:

Նշենք, որ երկրորդ ամենատարածված գույնը արծաթագույնն է, ապա սևը, մոխրագունը և կարմիրը: PPG Industries-ի մասնագետները հավատացրել են, որ հաջորդ տարիներին կգերիշխեն վարդագույն և ոսկեգույն ավտոմեքենաները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here