տուն Uncategorized Հայտնի է՝ ով կքննի առողջապահության նախկին փոխնախարարի գործը

Հայտնի է՝ ով կքննի առողջապահության նախկին փոխնախարարի գործը

213
0

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ առողջապահության նախկին փոխնախարար, կաշառք ստանալու համար մեղադրվող Արսեն Դավթյանի վերաբերյալ քրեական գործն արդեն դատարանում է: Գործը դատարան է մտել նոյեմբերի 1-ին եւ մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Գործով դատական նիստ դեռեւս նշանակված չէ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության համառոտ նկարագրի՝ Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here