Հայտնի, թե երբ կկանչվի ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 2016 թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմին վերաբերող հարցերի պատասխանները ստանալու: Մայիսի 11-ին ժամը 13:00-ին կլինի նիստը: Այս մասին լրագրողներին ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Հիշեցնենք՝ Araratnews.am-ը դեռ երեկ էր գրել Կարեն Կարապետյանի՝ ԱԺ հրավիրվելու մասին: Նախկին վարչապետը հայտարարել էր՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ անորակ դիզվառելիքի պատճառով զինտեխնիկան չի աշխատել։