Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր են դարձել Մարտին Կարպլյուսը, Մայքլ Լևիտը և Արի Ուորշելը: Այս մասին Ստոկհոլմում հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայում` նշելով, որ մասնագետներն աչքի են ընկել բարդ քիմիական մոդելների համակարգը մշակելու հարցում: Դափնեկիրները հզոր համակարգչային համակարգերն օգտագործել են քիմիական գործընթացները հասկանալու և կանխատեսելու համար: Այս մասին նշվում է Նոբելյան մրցանակի հանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ: