տուն ժամանց Կինո Հայտնի են «Ոսկե գլոբուս-2020»-ի բոլոր մրցանակակիրները (լուսանկարներ)

Հայտնի են «Ոսկե գլոբուս-2020»-ի բոլոր մրցանակակիրները (լուսանկարներ)

505
0

Կինոպարգևների սեզոնն ավանդաբար մեկնարկում է «Ոսկե գլոբուս»-ի մրցանակաբաշխությամբ, որն այս տարի հունվարի 5-ին կայացավ Լոս Անջելեսում:

Թե ովքե՞ր են արժանացել Արտասահմանյան Լրատվամիջոցների Հոլիվուդյան Ասոցիացիայի հեղինակավոր մրցանակներին, ներկայացնում ենք հաջորդիվ:

«Լավագույն ֆիլմ» (դրամա)- «1917»

Լավագույն ֆիլմ (կատակերգություն կամ մյուզիքլ)— «Մի անգամ Հոլիվուդում»

«Լավագույն ռեժիսոր» — Սեմ Մենդես, («1917»)

«Դրամատիկ ֆիլմում լավագույն դերասան» — Հոակին Ֆենիքս, («Ջոկեր»)

«Դրամատիկ ֆիլմում լավագույն դերասանուհի» — Ռենե Զելվեգերի (Ջուդի)

Լավագույն դերասան (կատակերգություն կամ մյուզիքլ)— Թերոն Էջերթոն («Ռոքեթմեն»)

Լավագույն դերասանուհի (կատակերգություն կամ մյուզիքլ)— Ակվաֆինա («Հրաժեշտ»)

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» — Բրեդ Փիթ, («Մի անգամ Հոլիվուդում»)

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» — Լորա Դերն («Ամուսնական պատմություն»)

«Լավագույն սցենար» — Քվենտին Տարանտինո, («Մի անգամ Հոլիվուդում»)

«Ֆիլմի լավագույն երաժշտություն» — Հիլդուր Գուդնադոտիր («Ջոկեր»)

«Լավագույն երգ»— I’m Gonna Love Me Again, («Ռոքեթմեն»)

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» — «Կորած օղակ»

«Լավագույն օտարալեզու կինոնկար» — «Պարազիտները»

«Լավագույն հեռուսատեսային սերիալ»(դրամա) — «Ժառանգները»

Լավագույն հեռուստասերիալ (կատակերգություն կամ մյուզիքլ)- «Ֆլիբեգ»

Լավագույն մինի-սերիալ կամ հեռուստաֆիլմ— «Չեռնոբիլ»

«Դրամատիկ հեռուստասերիալի լավագույն դերասան» — Բրայան Կոքս, («Ժառանգները»)

«Դրամատիկ հեռուստասերիալում լավագույն դերասանուհի» — Օլիվիա Քոլման, («Թագ»)

«Հեռուստասերիալային  լավագույն դերասան» (կատակերգություն կամ մյուզիքլ) — Ռամի Յուսեֆ, («Ռամի»)

«Հեռուստասերիալային  լավագույն դերասանուհի» (կատակերգություն կամ մյուզիքլ) — Ֆիբի Ուոլլեր Բրիջ

«Մինի-սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասան» — Ռասսել Քրոու, (Ամենաբարձր ձայնը)

«Մինի-սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասանուհի» — Միշել Ուիլյամս, («Ֆոսսի/Վերդոն»)

«Հեռուստասերիալի, մինի-սերիալ կամ հեռուստաֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասան» — Ստելլան Սկարսգորդ («Չեռնոբիլ»)

«Հեռուստասերիալի, մինի-սերիալ կամ հեռուստաֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» — Պատրիսիա Արկետ, («Կեղծավորություն»)

«Հեռուստատեսային նվաճումների համար» — Էլեն Դեջեներես