ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ–գնդապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգիստը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 25-ին,18.00-ին, Խաղաղ Դոնի 2/2 հասցեում։ Հուղարկավորությունը կկայանա հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին,14.00-ին, նույն վայրից։
Ավելի վաղ հայտնել ենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ–գնդապետ Հայկ Հարությունյանի դին: Դիակի կողքին հայտնաբերվել են «ПМС» տեսակի ատրճանակ և պարկուճ, հարցաքննվել են վկաներ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով: