«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում հայտարարվեցին մրցութային ծրագրում հաղթող ֆիլմերը:
• Լավագույն Լիամետրաժ ֆիլմ անվանակարգում հաղթեց «Իմ Մայրիկը Ամերիկայում է և Նա Հանդիպել է Բուֆալո Բիլլին»:
• Լիամետրաժ ֆիլմ անվանակարգում ժյուրիի հատուկ նշման արժանացավ «Ռիո 2096` Սիրո եւ Ցասման Պատմությունը»:
• Լավագույն Կարճամետրաժ Ֆիլմ անվանակարգում հաղթեց «Ճագարաստանը»:
• Կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում ժյուրիի հատուկ նշման արժանացավ «Կռիվ» ֆիլմը:
• Լավագույն Հայկական Կարճամետրաժ ֆիլմի Լև Ատամանովի Հատուկ Մրցանակին արժանացավ Նաիրա Մուրադյանի «Բալետը»:
• Ռուբեն Գևորգյանցը Կինոմիության հատուկ մրցանակը հաձնեց Պրիթ Տենդերին «Թրթուրներ Կերակրողը» ֆիլմի համար:
• Լավագույն հեռուստատեսային և Ուսուցողական հոլովակի անվանակարգում հաղթեց «Անտոնը»:
• Լավագույն Ավարտական անվանակարգի հաղթող ճանաչվեց` «Շփոթված երեխան»:
• Լավագույն Գեղարվեստական/Նկարչական Լուծում անվանակարգի մրցանակին արժանացավ Բիլ Փլիմփթոնի՝ «Դավաճանություն» ֆիլմը:
• Լավագույն Անիմացիոն Կերպար ճանչվեց Յունգը, Հաստատված է Որդեգրության Համար ֆիլմից:
• Լավագույն Գովազդային Հոլովակ անվանակարգի մրցանակագրի անունը. հաղթող ճանաչվեց «Գլորվող Սաֆարի» հոլովակը:
• Ռոբերտ Սահակյանցի հատուկ մրցանակին արժանացավ Ջորջ Շվիցգիբլը Շվեյցարիայից։ Կոնվերս բանկի 20 ամյակին նվիրված հատուկ մրցանակին արժանացավ Զաքար Դեմիրճյանը:
Միջազգային անիմացիոն «ՌեԱնիմանիա» կինոփառատոնն այս տարի տոնեց իր հնգամյա հոբելյանը, որը համընկնում է հայ անիմացիոն արվեստի յոթանասունհինգ ամյակի հետ:
Նյութն ամբողջությամբ` Թերթ.am-ից