Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և նրա կինը` դքսուհի Քեյթը, հրապարակել են այն յոթ մարդկանց անունները, ովքեր կկնքեն իրենց որդուն` արքայազն Ջորջին: Այս մասին գրում է Associated Press գործակալությունը` տեղեկացնելով, որ Ջորջը կունենա 7 կնքահայր և կնքամայր:
Նրանց թվում են Ուիլյամի մանկության ընկերը, Քեյթի դպրոցական ընկերուհին, զույգի համալսարանական ընկերները և անձնական նախկին քարտուղարը: Կնքամայր կլինի նաև Ուիլյամի մոր` արքայադստեր Դիանայի ընկերուհին:
Կնունքի արարողությունը տեղի կունենա այսօր։ Դրան ներկա կլինի նաև Ուիլյամի տատը` թագուհի Ելիզավետա 2-րդը: