Հայտնի են դարձել ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի 2020 թվականի դափնեկիրները: Ամենամյա՝ 26-րդ մրցանակաբաշխության արարողության հեռարձակման տեսագրությունը հրապարակված Է TNT-ի YouTube-ի ալիքով։
26-րդ մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում:
Լավագույն դերասանական կազմի համար հարավկորեացի ռեժիսոր Պոն Ջուն-Հոյի «Մակաբույծները» ֆիլմը արժանացել է SAG Awards գլխավոր մրցանակին:
«Ջոքեր» ֆիլմում խաղացած դերի համար Հոաքին Ֆենիքսը ստացել է լավագույն դերի մրցանակը:
«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում խաղացած դերի համար Բրեդ Փիթը ստացել է տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի մրցանակը:
«Ջուդի» ֆիլմում կատարած դերի համար լավագույն դերասանուհի է ճանաչվել Ռենե Զելվեգերը:
Կնոջ երկրորդ պլանի լավագույն դերի համար մրցանակը ստացել է Լորա Դյոռնին, որը նկարահանվել Է «Ամուսնական կյանք» ժապավենում: