տուն Հասարակություն Հայտնի բլոգերը պատմել է Փաշինյանի հետ հանդիպման և երկրի վրա գտնվող հայկական...

Հայտնի բլոգերը պատմել է Փաշինյանի հետ հանդիպման և երկրի վրա գտնվող հայկական դրախտի մասին

237
0

Ռուս լրագրող և բլոգեր Աբբաս Ջուման մանրամասներ է պատմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ռուս լրագրողների երևանյան հանդիպման մասին:

«Փաշինյանը պատմեց առաջիկա օրենքի մասին («Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագրավման մասին»): Համաձայն որի՝ պաշտոնյաների գույքը կարող է բռնագրավվել առանց դատական մեղադրական վճռի, եթե ​​նրանք չկարողանան ապացուցել իրենց ունեցվածքի օրինականությունը»,- գրել է լրագրողը իր Twitter-ում:

Մի քանի օր առաջ Հայաստան ժամանած Ջուման կիսվել է ուղևորությունից ստացած իր տպավորություններով:

«Ընկերներ, ուրախ եմ տեղեկացնել ձեզ, որ իրականացել է իմ մեկ այլ երազանք՝ ես թռչում եմ Հայաստան»,- նշել է նա:

Հայաստանում գտնվելու ընթացքում Աբբաս Ջուման այցելել է Գառնիի հնագույն տաճար, ինչպես նաև երկրի հարավում գտնվող Տաթևի վանք, որը նա անվանել է «դրախտ երկրի վրա»:

«Գառնիում ջուրը մաքրամաքուր է: Գառնի գյուղում ժամանակին գտնվել է թագավորական ամառանոցը: Եվ թագավորն օգտվել է այդ ջրից: Խորհրդային տարիներին Գառնիից ջուրը տարել են կառավարական ամառանոցներ: Ուղիղ իմաստով` էլիտար ջուր»,- այդպես է մեկնաբանել նա Գառնիում արված լուսանկարը:

Ռուս բլոգերը կիսվել է նաև աստվածաշնչյան Արարատ լեռան ֆոնին իր լուսանկարով: