տուն Լուրեր Հայտնաբերվել է տղամարդու դի

Հայտնաբերվել է տղամարդու դի

103
0

10362451_554655587976546_1896528302_n

Մայիսի 27-ին, ժամը 19.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղում՝ կամրջի մոտակայքում, առկա է տղամարդու դի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մասիս քաղաքի Ա թաղամասի թիվ 135 հողակտորի բնակիչ Վ. Զ.-ը (ծնվ. 1934թ.) տան մոտակայքում ընկել է աստիճանավանդակից և տեղում մահացել:
Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: