տուն Հասարակություն Մշակույթ Հայտնաբերվել է Տիցիանի` նախկինում անհայտ գործերից մեկը

Հայտնաբերվել է Տիցիանի` նախկինում անհայտ գործերից մեկը

290
0

titian-tizian copy

Իտալիայում հայտնաբերվել է Տիցիանի` նախկինում անհայտ աշխատանքներից մեկը: Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, Տիցիանի նկարը հայտնաբեել է Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Արթուր Ռոզենուերը, ով  այդ մասին հայտնել է արվեստի մասին գրող Burlington Magazine ամսագրին:

Նկարում պատկերված է հարություն առած Հիսուս Քրիստոսը՝ կանգնած իր գերեզմանի մոտ: Աջ ձեռքում նա բռնել է խաչի պատկերով նկար, իսկ աջով իր օրհնությունն է հղում: Նկարը շատ լավ պահպանվել է: Մասնագետն ուշադրություն է դարձրել նաև ամպերին, որոնք պատկերելու համար Տիցիանն օգտագործել է գույների բոլոր հնարավորությունները:

Ըստ Ռոզենաուերի` նկարը թվագրվում է 1511 թվականով: Ենթադրվում է, որ աշխատանքն արվել է միաբանություններից մեկի պատվերով:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here