Լոնդոնի թանգարանում հայտնաբերվել է անգլիացի հայտնի նկարիչ Ջոն Կոնստեբլի նախկինում անհայտ էսքիզը, որը կատարվել է 200 տարի առաջ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նկարը կատարված է յուղաներկով, այն տեղադրված էր նկարչի մեկ այլ աշխատանքի հակառակ երեսին: BBC-ին թանգարանում հայտնել են, որ Ջոն Կոնստեբլն աչքի է ընկել խնայողությամբ և հաճախ նկարել է իր նախկին աշխատանքների հակառակ կողմի վրա: Նոր հայտնաբերված աշխատանքը կներկայացվի «Վիկտորիա և Ալբերտ» թանգարանում: