The Daily Express-ը գրում է, որ հայտնաբերվել է բացիկ, որում Ադոլֆ Հիտլերը հայտնում է իր 19-ն ատամները հեռացնելու մասին։ Այս բացիկի իսկությունը հաստատել է պատմության պրոֆեսոր Լյուդվիգ Այբերը։ Ներկայում բացիկը գտնվում է Մյունխենում՝ մասնավոր հավաքածուում։
Բեռլինում գտնվող տեսարժան վայրերից մեկի պատկերով բացիկը Նացիստական Գերմանիայի առաջնորդն ուղարկել է իր ընկերոջը դեռևս 1916 թվականի դեկտեմբերի 21-ին։ Բացիկի վրա փակցված է Բավարիայի ցամաքային զորքերի նամականիշը, ուր ծառայում էր նացիստների ապագա առաջնորդը։ Բրիտանական թերթը նաև գրում է, որ Հիտլերն իր նամակում ստել է ընկերոջը, քանի որ ամբողջ կյանքի ընթացքում հեռացվել են նրա ընդամենը 15 ատամները։