տուն Քաղաքական Միջազգային Հայտնաբերվել է Լիբիայի վարչապետը. նա ձերբակալված է երկրի ՆԳՆ-ի կողմից

Հայտնաբերվել է Լիբիայի վարչապետը. նա ձերբակալված է երկրի ՆԳՆ-ի կողմից

238
0

1111111

Քիչ առաջ արևմտյան լրատվամիջոցները փոխանցել էին, որ Լիբիայում առևանգվել է երկրի վարչապետ Ալի Զեյդանը։ Սակայն հետո հայտնի դարձավ, որ նրա ձերբակալությունը արտոնված է եղել իշխանությունների կողմից։

Սկզբում հյուրանոցի աշխատակիցները հայտնել էին, որ մի խումբ զինված մարդիկ Զայդանին դուրս են բերել Corinthian հյուրանոցից, որտեղ գտնվում է նրա նստավայրը։

Ավելի ուշ Al-Jazeera հեռուստաալիքը փոխանցել է, որ վարչապետը բերման է ենթարկվել գլխավոր դատախազության հրամանով։ Այդ գործողությանը մասնակցել են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները։Վարչապետին մեղադրանք է ներկայացվելու ազգային անվտանգության հետ կապված։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here