Դրեզդենում գտնվող Սաքսոնիայի պետական արխիվում գտնվել է գլինթվեյնի՝ ենթադրաբար աշխարհում ամենահին բաղադրատոմսը:
Բաղադրատոմսը հայտնաբերած դոտկոր Նիլս Բրյուբախը հայտնել է. «Հանրահայտ դուքս Վակերբարտի հին թղթապանակները ուսումնասիրելիս հանդիպեցի այս բաղադրատոմսին»:
Վակերբարտ դղյակում բնակվող Ավգուստ ֆոն Վակերբարտը գլինթվեյնի բաղադրատոմսը կազմել է 1834-ի դեկտեմբերին, հայտնում է Euromag-ը: