տուն Քաղաքական Միջազգային Հայտնաբերվել են մարդու նախնիների 1.42 մլն տարվա ոսկորներ

Հայտնաբերվել են մարդու նախնիների 1.42 մլն տարվա ոսկորներ

141
0

ugkjkk

Ամերիկյան գիտնականները հայտնաբերել են մարդու նախնիների ոսկորները, որոնց տարիքը կազմում է 1.42 մլն տարի։ Այս մասին պատմում է PNAS գիտական ամսագրում տպագրված հոդվածը։ Ըստ այդ հոդվածի՝ամերիկացի գիտնականները Քենիայում հայտնաբերել են ոչ թե մարդու ամբողջական կմախքը, այլ դաստակի մի հատված։

Փորձագիտական հետազոտությունը ցույց է տվել, որ դրա տարիքը գերազանցում է 1.42 մլն տարին։ Գիտնականների համար զարմանալին այն է, որ դաստակի այդ հատվածի ոսկորները գրեթե համարժեք են ներկայումս մարդու կմախքի նույն հատվածին, ինչը նշանակում է, որ շուրջ  1.5 մլն տարի առաջ մարդու նախնիներն ունեցել են բավականին զարգացած ձեռքեր։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here