տուն Հասարակություն Իրավական Հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերի կոճղեր

Հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերի կոճղեր

301
0

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի թիվ 5-րդ
պահաբաժնի «Հորիզոնի աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերվել են անհայտ
անձանց կողմից ապօրինի հատված` թվով 290 հատ հաճարենի տեսակի ծառի կոճղեր, իսկ նույն մասնաճյուղի թիվ 6-րդ պահաբաժնի «Ելլու» տարածքում՝ թվով 43 հատ նույն ծառատեսակի ծառի կոճղեր։ Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը
կազմել է 26.802.000 ՀՀ դրամ։ Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը:

Իրավախախտումն արձանագրվել է ս.թ. հոկտեմբերի սկզբներին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների և Ազգային անվտանգության ծառայության Տավուշի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված համատեղ տեղազննության ընթացքում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here