Հակառետրովիրուսային Նելֆինավիր դեղանյութն ունակ է արգելափակել SARS-CoV-2-ի բազմացումը։ Նման եզրակցության են եկել ճապոնացի գիտնականները։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են bioRxiv գիտական էլեկտրոնային գրադարանում։
Ինչպես աղբյուրի տեղեկություը փոխանցու է ShantNews.am-ը, գիտնականները ստուգել են հակառետրովիրուսային 9 դեղամիջոցների ազդեցությունը կորոնավիրուսի մասնիկների վրա։ Պարզվել է, որ ՄԻԱՎ-ի դեմ այլ դեղամիջոցների հետ օգտագործվող նելֆինավիրն արդյունավետորեն կանգեցնում է վիրուսի բազմացումը՝ նույնիսկ փոքր չափաբաժնի կիրառման դեպքում։
Փորձագիտական եզրակացության մեջ ասվում է, որ Նելֆինավիրը պետք է ներառել կորոնավիրուսի դեմ պոտենցիալ արդյունավետ դեղամիջոցների ցանկում։
Գիտնականներն ընդգծել են, որ կորոնավիրուսի բուժման համար հաստատված միջոց չկա, այդ իսկ պատճառով պետք է հրատապ ուսումնասիրել ու գտնել արդյունավետ հակավիրուսային միջոցները։