Մեծ Բրիտանիայի Էսեքսի դքսությունում ոստիկանությունը բեռնատարի կցորդում հայտնաբերել է 39 դիակ,- հայտնում է The Daily Telegraph-ը։
Ըստ տեղեկությունների՝ բեռնատարի 25-ամյա հյուսիսիռլանդացի վարորդը ձերբակալված է։
Ենթադրվում է, որ բեռնատարը գրանցվել է Բուլղարիայում և շաբաթ օրը մտել Մեծ Բրիտանիա՝ Հոլիհեդ։
Հոլիհեդն իր ծանրաբեռնվածությամբ Մեծ Բրիտանիայում Դուվրից հետո երկրորդ լաստանավային նավահանգիստն է եւ Իռլանդիան Մեծ Բրիտանիային կապող հիմնական ճանապարհը։
«Մենք բեռնատարի վարորդին ձերբակալել ենք, նա ոստիկանների հսկողության տակ է, քանի որ մեր հետաքննությունը դեռ շարունակվում է»,- ասել է ոստիկանության գլխավոր վերահսկիչ Էնդրյու Մարիները։
Դեպքի հետ կապված՝ թվիթերյան իր էջում գրառում է կատարել նաեւ երկրի վարչապետը. «Ես զայրացած եմ Էսեքսում տեղի ունեցած այս ողբերգական դեպքից»:
Նշվում է, որ զոհվածները ներգաղթյալներ են, նրանցից մեկը դեռահաս է։