տուն Լուրեր Հայտարարություն. Զորակոչիկներին սպասեցրել են դրսում՝ սառնամանիքին

Հայտարարություն. Զորակոչիկներին սպասեցրել են դրսում՝ սառնամանիքին

173
0

zinԵրեկ, 2013 թ-ի դեկտեմբերի 19-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ  ստացավ այն մասին, որ Աբովյանի զինվորական կոմիսարիատում տասնյակ զորակոչիկներ եւ նրանց հարազատներ ստիպված են եղել ժամերով սպասել դրսում՝ սառնամանիքին՝ բուժզննություն անցնելու նպատակով: Նրանց թույլ չեն տվել սպասել ներսում եւ ներս են հրավիրել հերթով:

 

Գտնում ենք, որ սա մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է զորակոչիկների եւ նրանց ուղեկցող հարազատների նկատմամբ:

 

Հետեւաբար, պահանջում ենք ՀՀ պաշտպանական գերատեսչությունից՝  հարգել յուրաքանչյուր զորակոչիկի իրավունքն ու արժանապատվությունը, սահմանել հստակ ժամանակացույց բժշկական հետազոտությանը զորակոչիկների ներկայանալու համար:

 

Իսկ նման վերաբերմունք ցուցաբերած աշխատակիցներին ենթարկել պատասխանատվության:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here