Էլեկտրասյուներին, ծառերին հայտարարություններ փակցնելու համար 100,000 դրամ տուգանք է սահմանված։
Օրեր առաջ ՀՀ նախագահը ստորագրել է «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով, այսինքն՝ մինչև 100,000 դրամ։
«Արգելվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաև ցանկացած այլ հանրային վայրերում»,- ասվում է գրառման մեջ։
Բացառություն են կազմում բազմաբնակարան բնակելի շենքերում և Երևանի վարչական սահմաններում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակներըL
Այդ մասին տեղեկացնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Ֆեյսբուքի» էջը։