Շատ հեռուստահաղորդավարներ մոռանում են, որ իրենց բարձրախոսը դեռ մի քանի վայրկյան միացած է մնում ուղիղ եթերից հետո, և թույլ են տալիս այնպիսի արտահայտություններ, որոնք հետագայում մամուլի և սոցիալական ցանցերի սեփականություն եւ քննարկման առարկա են դառնում:
Նման միջադեպ տեղի է ունեցել KSN Wichita հեռուստաալիքի հաղորդավար Ջասթին Քրեմերի հետ, ով հայհոյել է հենց ուղիղ եթերում։ Եթերի հիմնական մասից հետո, հոգնած լինելով, կադրի ետևից ասել է. «Եկե՛ք գնանք այստեղից»` այն ուղեկցելով հայհոյանքով: