տուն Հասարակություն Առողջապահություն Հայկ Չոբանյանի մեկուսացման մասին լուրը կեղծ է

Հայկ Չոբանյանի մեկուսացման մասին լուրը կեղծ է

237
0

Լրատվականներից մեկը քիչ առաջ տեղեկություն հրապարակեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի «անհետացման» մասին։ Կայքը մասնավորապես նշել էր.

«… օդում կախված լուրերի համաձայն, Հայկ Չոբանյանը կասկածվում է որպես կորոնավիրուսով հիվանդ, այդ իսկ պատճառով «անհետացել» է»:

«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ տարածվող լուրը կեղծ է։

Հայկ Չոբանյանը աշխատում է իր բնականոն գրաֆիկով, ունենում է հանդիպումներ, խորհրդակցություններ՝ պահպանելով COVID-19-ի տարածմամբ պայմանավորված սահմանված կարգը։

Ինչ վերաբերում է մարզպետի՝ կորոնավիրուսով վարակված լինելուն, նշենք, որ Հայկ Չոբանյանը մոտ երկու շաբաթ առաջ թեստավորվել է. պատասխանն եղել է բացասական։