Հայկ Մարությանի հրաժարականի որևիցե անհրաժեշտություն չեմ տեսնում՝ Ազգային ժողվում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Որևիցե ձևով չեմ մեղադրում պարոն Մարությանին որևիցե հարցի շուրջ, պարոն Մարությանը կատարել է իր գործառույթը և մնացել է իր գործառույթների մեջ»,- ասաց նա։
Ալեն Սիմոնյանն ընդգծեց՝ Հայկ Մարությանն օրենսդրական առումով որևիցե խախտում չի կատարել։
«Այլ հարց է, որ, միգուցե, օրենսդրական բաց գոյություն ունի, որն այսօր ընդդիմությունը փորձում է շահարկել»,- ասաց նա։